BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Դոնալդ Թրամփ. Ես քրիստոնյաների համար Հիսուսից ավելին եմ արել

Դոնալդ Թրամփ. Ես քրիստոնյաների համար Հիսուսից ավելին եմ արել
27.12.2019 | 13:28

Ի պատասխան Christianity Today-ի հոդվածի, որ նախագահի պաշտոնանկության կոչ էր անում, Դոնալդ Թրամփը ամսագիրն անվանեց «ձախ թերթոն» ու հայտարարեց, «Ես քրիստոնյաների համար Հիսուսից ավելին եմ արել», «Ամսագիրը կոչվում է «Քրիստոնեությունն այսօր», իսկ ո՞վ է այսօր քրիստոնյաների համար ավելին արել: Ոչ Հիսուսը: Նա անհետացել է, ու ոչ ոք չգիտի՝ նրա հետ ինչ է եղել: Իսկ ես այստեղ ամեն օր պաշտպանում եմ եկեղեցիները խելագար լիբերալներից»: Թրամփը, այնուամենայնիվ, ընդունել է, որ անցյալում Հիսուսը քրիստոնեության համար իրոք ինչ-որ բան արել է, բայց հիմա ինքն ավելին է անում, ու դա ավելի էական է: «Ես նշանակում եմ դատավորներ, որ օգնեն կրոնական իրավունքները պաշտպանել: Իսկ քանի՞ դատավորի է Հիսուսը նշանակել: Նա ինչ-որ բան էր ասում ապագայում մարդականց նկատմամբ դատաստանի մասին, բայց ես դա չեմ տեսել»՝ ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև հայտարարել է, որ ինքն է «փրկել Սուրբ ծնունդը»: «Տեսեք՝ ես ինչ եմ արել: Հիմա դուք կարող եք ասել՝ «Երջանիկ Սուրբ ծնունդ»: Ու ընդհանրապես, եթե դուք ասեք «Երջանիկ տոներ» ու անմիջապես չհավելեք, որ նկատի ունեք Սուրբ ծնունդը, բանտ կընկնեք: Իսկ ի՞նչ է արել Հիսուսը Սուրբ ծննդյան համար: Ծնվե՞լ է: Ու ուզում է, որ նրան շնորհակա՞լ լինենք: Դե-դե, բա ոնց»:
The Babylon Bee, США


Հ.Գ. Դոնալդ Թրամփը, իհարկե, կարող էր ասել, որ ինքը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, բայց դա նվեր է ոչ թե քրիստոնյաներին, այլ՝ հուդայականներին: Կարող էր ասել՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխել, բայց դա նվեր է Բենյամին Նետանյահուին:
Մնում է հավելել միայն՝ Աստված օգնական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ